Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը «Քաղաքացու որոշում» կուսակցությունը բողոքարկել է Դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»,- գրել է նա։