Մայիսի 24-ին՝ դպրոցներում վերջին զանգի օրը, ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:

Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում:

Ոստիկանությունիվ հայտնում են, որ հետևողական են լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության: