«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդում են, որ առաջիկայում հնարավոր է, որ իրենք էլ հանրահավաք կազմակերպեն: Դրա միակ նպատակը լինելու է ցույց տալ, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը եւ ունի հանրային հենարան:

Նման հանրահավաքի անցկացման խիստ անհրաժեշտություն առաջացավ դատարանները շրջափակելու վարչապետ Փաշինյանի կոչից հետո, երբ դատարանների մոտ հավաքվել էր 20-30 մարդ, ինչը առիթ տվեց մտածելու, որ վարչապետ Փաշինյանը այլեւս կորցրել է հանրային աջակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում