ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ չի համարում ամերիկյան զորակազմի թվաքանակի ավելացումը Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես չեմ կարծում, որ նրանք այնտեղ պետք կգան։ Ես իսկապես այդպես չեմ մտածում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում «մենք զորքեր կուղարկենք այն թվաքանակով, որն անհրաժեշտ է»։

Ավելի վաղ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Շանահանը հաստատել էր, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արեւելք ԱՄՆ հավելյալ զորքերի ուղարկման հնարավորությունը որպես ամերիկյան զորքերի պաշտպանության մեծացման միջոցներից մեկը Իրանի հետ լարվածության պայմաններում։ Ընդ որում՝ նա հերքել էր տեղեկություններն այն մասին, թե այս փուլում դիտարկվում է զինվորականների կոնկրետ թվաքանակ։

Նշենք, որ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Պենտագոնի ծրագիրը նախատեսում է մինչեւ 10 հազար զինծառայողի ուղարկում Մերձավոր Արեւելք։