Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է շրջանցել Կոնգրեսը, որպեսզի թույլ տա միլիարդավոր դոլարների զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, գրում է NYT-ը՝ https://www.nytimes.com հղում կատարելով նախկին եւ գործող ամերիկյան պաշտոնյաներին։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նրա թիմի անդամները պնդում են, որպեսզի վարչակազմը արտակարգ դրություն հայտարարի, որը թույլ կտա Թրամփին հնարավորություն չտալ Կոնգրեսին կանգնեցնել մոտ 7 մլրդ դոլարի զենքի վաճառքը։ Գործարքները, որոնք ներառում են բարձր ճշգրտության զինամթերք եւ մարտական ինքնաթիռներ, կկատաղեցնեն երկու կողմի օրենսդիրներին, նշում է պարբերականը։

Դրանք էլ ավելի կսրեն լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, որը Սաուդյան Արաբիային համարում է իր հիմնական մրցակիցը։

Ամերիկյան օրենսդիրները երկու կուսակցություններից նախկինի պես զայրացած են անցած տարվա հոկտեմբերին սաուդցի  գործակալների կողմից լրագրող Ջեմալ Հաշագջիի ահավոր սպանությանը Թրամփի վարչակազմի ոչ միանշանակ արձագանքից։ Նրանք նաեւ հուսահատված են վարչակազմի դերից Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիային Եմենի պատերազմում ցուցաբերվող աջակցության հարցում։

Այս տարվա գարնանը Կոնգրեսը հավանություն է տվել երկկուսակցական օրինագծին, որով նախատեսվում է ռազմական օգնության դադարեցում Սաուդյան Արաբիային Եմենի դեմ պատերազմում, որի վրա Թրամփը վետո է դրել։

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ է, կարծում է, որ զենքի վաճառքը Մերձավոր Արեւելքի երկրներին՝ Կոնգրեսի շրջանցմամբ, «մեծ սխալ կլինի»։ «Մենք ոսկե ստանդարտ ունենք նման պայմանավորվածությունների համար, եւ դրա խախտումը Սաուդյան Արաբիայի համար այլ դեպքերում նման գործողությունների դուռ կբացի»,- ասել է նա։