ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 1984 թվականին Ֆլորիդան ահաբեկած սերիական մարդասպանը: Նրա զոհն էին դարձել 10 կին: Նրա մահապատժին ներկա է եղել կին, որը նրա հարձակմանն էր ենթարկվել եւ օգնել կալանավորելուն, հայտնում է Orlando Sentinel-ը: 

Իշխանությունները հայտնել են, որ դատապարտյալ Բոբի Ջո Լոնգը Ֆլորիդայի բանտում մահացու ներարկումից հետո մահացած է հայտարարվել տեղական ժամանակով 6:55-ին:

Մարդասպանը 1984 թվականին 8 ամիս շարունակ ահաբեկության է ենթարկել Թամփա Բեյը: Ոստիկանությունը հայտնաբերել է կանանց մարմինները: Զոհերի մեծ մասը խեդամահ էր արվել: Նրանցից ոմանց կոկորդն էր կտրած: Մյուսները մահացու ծեծվել էին:

Իրավապահ մարմինները Լիզա Նոլանդի դեպքից առաջ սակավաթիվ հանցանշաններ ունեին, որին Լոնգն առեւանգել էր եւ բռնաբարել, բայց կնոջը հաջողվել էր նրանից ողջ հեռանալ: Հենց նա է իրավապահներին օգնել մոլագարին կալանավորելու գործում:

Լոնգը խոստովանել է կատարած հանցագործությունները՝ դատապարտվելով 28 ցմահ ազատազրկման եւ մեկ մահապատժի 22-ամյա Միշել Սիմսի սպանության համար: