Ճապոնիայում դատարանն ուժի մեջ է թողել «սեւ այրու» մահվան դատավճիռը, որը մականունն ստացել է հարուստ տղամարդկանց սպանելու պատճառով։

Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Օսակայի Բարձր դատարանը մերժել է 72-ամյա Չիզակո Կակեհիի բողոքը՝ չեղարկելու մահապատիժը երեք տղամարդկանց, ներառյալ ամուսնուն, սպանելու պատճառով։ Նա տղամարդկանց թունավորել էր ցիանիդով։

Մահապատժի դատավճիռ կայացնելով 2017-ին՝ նախագահող դատավոր Այակո Նակագավան ասել է, որ սպանությունները «խորամանկ եւ չարամիտ» էին։ Դատավորը մերժել է պաշտպանության փաստարկները, թե Կակեհին քրեական պատասխանատվություն չի կրում, քանի որ տառապում է թուլամտությամբ։

Կինը 10 տարում միլիարդ իեն (8,8 մլն դոլար) է կուտակել, բայց հետագայում կորցրել է կարողության մեծ մասն անհաջող ֆինանսական ներդրումների պատճառով։

Նա հարաբերություններ է ունեցել շատ տղամարդկանց հետ, հիմնականում տարեց եւ հիվանդ, որոնց հետ ծանոթացել է ծանոթությունների գործակալությունում՝ մատնանշելով, որ պոտենցիալ զուգընկերները պետք է լինեին հարուստ եւ անզավակ։