ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրութունը։

ՊՎԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։