Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր` ժամը 09։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Իսրայելյանը իր վարած Nissan մակնիշի 35 OX 147 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ, վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ նա մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ եղել է սթափ։