Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանությունները, որն ասել է, թե Huawei Technologies-ի գործադիր տնօրենը ստում է Պեկինի կառավարության հետ իր ընկերության կապերի մասին, տեղեկացնում է AP-ը։

Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լու Կանգը նշել է, որ ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ ամեն տեսակ լուրեր են տարածում, բայց ոչ մի ապացույց չեն ներկայացնում։

Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Huawei Technologies-ի գլխավոր տնօրենը Չինաստանում «ստում է Պեկինի կառավարության հետ իր ընկերության կապերի մասին»։ Նա ենթադրում է, որ ավելի շատ ամերիկյան ընկերություններ կապերը կխզեն տեխնոլոգիական հսկայի հետ։

Անցած շաբաթ Միացյալ Նահանգները Huawei Technologies Co Ltd-ն ներառել է սեւ ցուցակում՝ փաստորեն արգելելով ԱՄՆ ամերիկյան ընկերություններին գործեր վարել աշխարհում հեռահաղորդակցային ցանցերի համար սարքավորումների ամենախոշոր արտադրողի հետ։