Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման փաթեթը հավանության է արժանացել մայիսի 24-ին  խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։ Վավերացման նախագիծը ներկայացրել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ նախագիծն ուղղված է համագործակցության ամրապնդմանը տեղեկատվական սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների զարգացման ոլորտում։ «Համաձայնագրի վավերացումը կհանգեցնի բյուջետային ծախսերի անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, ծրագրային ապահովում գնելու, բարձրորակ կադրեր պատրաստելու համար»,- ավելացրել է Վանեցյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին, թե չի ստեղծի դա արդյոք իրավիճակ, երբ Հայաստանը ստիպված կլինի դիմել սահմանափակումների ինտերնետում տեղեկատվություն ստանալու ոլորտում, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում, ԱԱԾ տնօրենն ասաց, որ դա անհնար է, քանի որ սահմանափակումը Ռուսաստանում այդ պետության ներքին գործն է։