1,5 կիլոմետր լայնությամբ աստղակերպը շաբաթ՝ մայիսի 25-ին, կթռչի Երկրի կողքով։ Հատկանշական է, որ հսկայական տիեզերական մարմինը սեփական արբանյակ ունի, տեղեկացնում է Americaru-ն։

ՆԱՍԱ գիտնականների խոսքով՝ KW4 1999 աստղակերպը, որը հայտնաբերվել է 1999 թվականին եւ ունի հունական ընկույզի տեսք՝ 1,5 կիլոմետր երկարությամբ եւ իր սեփական լուսնով, կթռչի մոտ տարածությունում՝ ընդամենը 4 միլիոն կիլոմետր Երկրից հեռու։

Սա երկրորդ ամենամոտ մոտեցումն է վերջին 20 տարիներին։ Աստղագետները հանգստացնում են, որ այն կանցնի անվտանգ հեռավորության վրա։ Ամերիկացիները Հյուսիսային կիսագնդում կարող են տեսնել այն երկուշաբթի, ավելի քան 10 սանտիմետր տրամագծով հեռադիտակի օգնությամբ, տեղեկացնում է EarthSky.org-ը։ Հաջորդ անգամ այս աստղակերպը Երկրից կերեւա 2036 թվականին։