Հայաստանում եւ Վրաստանում Մեծ Բրիտանիայի վարչապետի առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիչարդն այսօր ժամանել է Երեւան եւ Հայաստանում է արդեն հինգերորդ անգամ, որպեսզի լրացուցիչ ուսումնասիրի Բրիտանիայի եւ Հայաստանի առեւտրի եւ ներդրումների ծավալի ավելացման հնարավորությունները։ Այցի շրջանակում նա կհանդիպի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարներ Բագրատ Բադալյանի  ու Գեղամ Վարդանյանի հետ

Փրիչարդը բիզնես-լանչ կունենա միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների հետ՝ ուսումնասիրելու համար Հայաստանում բիզնես միջավայրի ներդրումային ու զարգացման հնարավորությունները։