Մոտ ապագայի էկոհամակարգերում կգերակայեն ոչ մեծ, կարճատեւ ապրող միջատակեր կենդանիները, ունիվերսալները, որոնք կարողանում են հարմարվել միջավայրի պայմանների լայն սպեկտրին՝ կրծողները, ճնճղուկազգիները եւ այլն: Ավելի քիչ հարմարվող «մասնագետ» տեսակները, ինչպես ռնգեղջյուրները եւ արծիվները, ավելի շուտ կդառնան նոր գլոբալ բնաջնջման զոհը եւ կահետանան: Այսպիսի տխուր եզրահանգումներ են կատարել Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:

Սութհեմփթոնի համալսարանից Ֆելիքս Էյգենբրոդը եւ նրա գործընկերները վերլուծել են ժամանակակից կաթնասունների եւ թռչունների 15 484 տեսակներ՝ գնահատելով առանցքային հատկանիշները, որոնք որոշում են էկոհամակարգերում նրանց դերը՝ մարմնի զանգվածը, ժառանգների թիվը, տարածքի մակերեսը, սնունդը եւ այլն: Ըստ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի տվյալների՝ կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար հաշվի է առնվել նաեւ վերացման սպառնալիքը, փոխանցում է Naked-Science-ը: 

Այս տվյալների վիճակագրական մշակումը ցույց է տվել, որ մոտակա 100 տարում կաթնասունների մարմնի միջին զանգվածը քառորդ մասով կփոքրանա: Սա գոյություն է ունեցել նաեւ նախկինում. վերջին 130 հազար տարում չափերը փոքրացել են մոտ 14 տոկսով, բայց հիմա այս պոցեսը զգալիորեն արագացել է: «Մենք ցույց ենք տվել, որ սպասվող ոչնչացումը պատահական չի լինի,- ասում է պրոֆեսոր Էյգենբրոդը: - Սա ընտրովի պրոցես է, որը կոչնչացնի որոշակի տեսակները՝ կախված նրանց սեփական առանձնահատկություններից եւ միջավայրի փոփոխությունների հանդեպ զգայունությունից»: