Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին Audi-ն հաստատել է, որ A8 սեդանը նոր գերշքեղ տարբերակ կունենա:Խոսքը հավանաբար Horch մոդիֆիկացիայի մասին է, որը մրցակցելու  է Mercedes-Maybach S-Class-ի հետ, հաղորդում է Motor-ը:

Տեղեկությունն այն մասին, որ Audi-ն  մոտակա տարիներին կարող է վերակենդանացնել Horch անունը հայտնվել է անցյալ տարվա աշնանը: Ինսայդերների տվյալներով՝ այն կստանան A8 L շքեղ տարբերակները՝ նման մեքենաները կտարբերվեն դեկորով եւ հարուստ լուսավորությամբ: Նոր Horch-երի շարժիչների շարքում կլինեն թվին տուրբո V8-ը կամ W12-ը՝ 6.0 լ տարողությամբ՝ Bentley Continental GT-ից:

Այն ժամանակ ասվում էր, որ մեքենաները կարող են շուկայում հայտնվել 2-3 տարուց: Դրանք որպես առանձին սուբբրենդ չեն լինի, քանի որ  Mercedes-Benz-ի փորձը ցույց է տվել, որ նման մեքենաների վաճառքը զգալիորեն ցածր է կանխատեսվածից: