«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով  սոցցանցերում հայտնված այն տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Նուբարաշեն։

«Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու եւ վարչապետն իր որդուն բերել է Հայաստան»,-գրել են լրատվամիջոցները:

Արձագանքելով սրան՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.«ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»: