Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրինագծին:

Նախագիծը նախատեսում է նորմեր, որոնց համաձայն զինծառայողի նկատմամբ քրեական գործի դադարեցման դեպքում, ծառայության ժամկետը չի կասեցվում, իսկ տվյալ զինծառայողը 20 տարվա ծառայության ժամկետը լրանալուց հետո  կարող է կենսաթոշակ ստանալ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ նա անպայման կնախաձեռնի տվյալ հարցի քննարկման գործընթացը: