Տասը տարի Հայաստանում կոռուպցիա եւ մարդու իրավունքների խախտումներ են նկատվում։ Այս մասին, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, ասաց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանսան։ «Շատ երկրներում, որտեղ մենք աշխատում ենք, դատական բարեփոխումների հարցը ծագել է այն ժամանակ, երբ երկրում նկատվել են կոռուպցիա եւ մարդու իրավունքների համակարգային խախտումներ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ կոռուպցիան անցումային շրջանի արդարադատության ձեւավորման գործընթացի մի մասն է՝ մասնագիտացված պալատներով, որոնք ստեղծվում են դատական համակարգի շրջանակում, գնահատելու համար կոռուպցիայի դեմ պայքարը։ Կարանսան նաեւ բերել է Թունիսում բարեփոխումների օրինակը։ «Մինչեւ նրանց կողմից պալատ ստեղծելը, նախաձեռնվել են փորձեր՝ պարզելու, թե քանի կոռուպցիոն գործ է հարուցվել Թունիսում գործող քաղաքական առաջնորդների հանդեպ։ Իսկ երկրորդ կողմն արդեն այն էր, թե ինչպես են դատավորներն ու դատախազները պայքարում կոռուպցիայի դեմ։ Ելնելով սրանից էլ որոշվում է, թե անհրաժեշտ է արդյոք վեթինգը կամ հատուկ մասնագիտացված պալատի ձեւավորումը կոռուպցիայի դեմ պայքարը գնահատելու համար»,- ավելացրել է նա։

Անդրադառնալով  Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությանն անցումային շրջանի արդարադատության ձեւավորման համար՝ նա նշեց, որ շատ երկրներ լրացումներ չեն մտցրել սահմանադրությունում՝ անցումային շրջանի արդարադատության ձեւավորման սահմանադրական չափորոշիչներ ապահովելու համար։ Կարանսան նաեւ նշեց, որ վեթինգը չի կարելի իրականանցնել մի երկու ամսում, քանի որ տասը տարի Հայաստանում նկատվել են կոռուպցիա եւ մարդու իրավունքների խախտումներ։ «Եվ դրանք հենց այն հարցերն են, որոնցով զբաղվում է անցումային շրջանի արդարադատությունը»,- նշել է Կարանսան։