ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում պարզել, թե դրսից ինչ հնարավոր ազդեցություն է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քննություն իրականացնող դատարանի եւ դատավորի վրա:

«Այդ հարցին, անկեղծ ասած, մի քիչ կխուսափեմ պատասխանելուց, որովհետեւ եթե հիմա ինչ-որ մի պատասխան տամ, բա ինչու կոնկրետ գործողություններ չեն արվել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասենք»,-ասաց Վանեցյանը: