«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը զայրացել է ICTJ-ի փորձագետ Ռուբեն Կարանսայի համեմատություններից, որը հրավիրվել էր խորհրդարանի՝ անցումային արդարադատության հարցերի վերաբերյալ լսումներին։

«Հատուկ ասում եմ իր հեռախոսով զբաղված պարոնի համար»,- իր ելույթն սկսել է Պետրոսյանը։ Նա փորձագետի՝ Պերուի եւ Գվատեմալայի հետ Հայաստանի համեմատությունները անթույլատրելի անվանեց։ «Ուզում եմ հիշեցնել, որ այն գտնվում է համաշխարհային մշակույթի գրկում»,- ընդգծեց պատգամավորը։ «Ասում է՝ «մենք մոդել չունենք, բայց մենք եկել ենք ձեզ դաս տալու»,- վրդովվել է խորհրդարանականը։

Խոսելով անմիջականորեն լսումների առարկայի մասին՝ Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ բնակչությանը հետաքրքրում է առաջին հերթին կենսամակարդակի բարձրացումը, իսկ առանց դրա դատական համակարգի բարեփոխումները հետաքրքիր են մոտավորապես այնպես, ինչպես թռչնի գրիպը կհուզեր Մեսրոպ Մաշտոցին։

«Ես ողջունում են արդարադատության համակարգը բարելավելու գաղափարը, բայց այլընտրանք է պետք։

Առաջընթաց ցանկանալով՝ չի կարելի շտապեցնել իրադարձություններն ի հաշիվ որակի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շահագրգռված է մարդու իրավունքների պաշտպանության բարելավմամբ, բայց չի կարելի անգամ լավագույն ցանկությունն իրականացնել ի հաշիվ որակի»,- հիշեցրել է Պետրոսյանը։