ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 24–ին հրամանագրեր է ստորագրել երկու դեսպանների նշանակման եւ մեկ դեսպանի հետ կանչելու մասին։

Մասնավորապես նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը

Ռաիսա Վարդանյանին  հետ է կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ):  Իսկ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը, համատեղության կարգով նշանակեվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):