Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել.

«Հերթական կեղծիքը. Արամ Սիմոնյանը եւ ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, որ տոնակատարությունների մեծ եւ հիմնական մասը լիենլու է աշնանը, եւ հյուրերն են գալու, եւ միջոցառումների մեծ մասն է լինելու, այսինքն ուղերձները, շնորհավորանքները, մասնակցությունները լինելու են աշնանը»,- ասաց նախարարը եւ խնդրեց Արամ Սիմոնյանին՝ վերջ տալ այդ գործելաոճին. «Թող նա արժանապատիվ հեռանա ու լրատվամիջոցներում ավելորդ աժիոտաժ չստեղծի»,- ասաց ԿԳ նախարարը:

Նշենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ որեւէ մեկը չի շնորհավորել, եւ այդ պատճառով տալիս է հրաժարական: