Աշխարհի տարբեր երկրներում անցումային արդարադատությունը շատ երկրներում ներդրվել է լավագույն մղումներով։ Արդյունքը խիստ տարբեր է. ոմանց մոտ այն պսակվել է հաջողությամբ, մյուսների մոտ՝ լիակատար ձախողմամբ։ Այս մասին ասել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Հայաստանի խորհրդարանում ընթացող անցումային արդարադատության հարցերի մասին լսումներում։

«Մի՞թե բավական չեն երկրում գոյություն ունեցող գործիքները։ Չի կարելի թույլ տալ իրավիճակ, երբ օրենքները չեն գործում, սահմանադրությունը չի գործում, եւ անհրաժեշտ է նոր մարմինների շտապ ձեւավորում։ Չի կարելի տարածել Լինչի դատաստանի սկզբունքները։ Օրենքի գերակայությունը պետք է ապահովվի»,- ընդգծել է պատգամավորը։