Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երեւանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջեւ համագործակցության զարգացման, տեղեկատվության եւ փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:

Ա. Վանեցյանը եւ Վ. Գոմելաուրին գործընկերային ջերմ եւ բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարեւորությունը: