Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00, փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Նախարարությունից կոչ են անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: