«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը լյուստրացիա է պահանջում՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական:

ԱԺ-ում անցումային արդարադատության մասին լսումներին ելույթ ունենալով  նա պետությունը հիվանդ օրգանիզմի հետ համեմատեց՝ նշելով այն բուժող օրգանը՝ օրենքները եւ դատական համակարգը, նույնպես շատ հիվանդ են:

«Հարկավոր է գնահատական տալ անցյալի իրավիճակին եւ այսօր ախտորոշում տալ, որից հետո միայն որոշել բուժման մեթոդիկան», - ասաց նա:

«Մեր կարծիքով առաջնորդվելով անձնական եւ կլանային շահերով՝ դավաճանական ուժերը համախմբվել են եւ դրսից գրավել են պետությունը՝ հանցավոր համայնք են ձեւավորել եւ երկիրը սկսել են օգտագործել որպես անձնական շահերի գործիք՝ ազգային շահերի հաշվին սպասարկելով օտարի շահերը», - ասաց նա՝ ընդգծելով արտաքին հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը:

Եվ հարկավոր է անցումային արդարադատություն իր բոլոր մեխանիզմներով, այդ թվում լյուստրացիայով՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական: