Մայիսի 23-ին, ժամը 20.15-ին, ՊՊԾ դասակի ոստիկանները ծառայություն կատարելիս ստացված տեղեկությունների իրացման շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվեցին 1976 թ. ծնված Սուրեն Ա.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, օգտվելով Աղայան փողոցի 67 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել է բնակարան եւ գողացել տղամարդու բաճկոն:

Բաճկոնը վերցվել է:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Սուրեն Ա.-ն, օգտվելով նույն շենքի մեկ այլ բնակարանի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մտել է բնակարանի նախասրահ, սակայն նկատելով տանտիրուհուն՝ դիմել է փախուստի:

Նախապատրաստվում են նյութեր: