Մայիսի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Առաքելյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արման Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսվա ընթաքում, 5 տարբեր օրերի, Մարգարյան փողոցում գտնվող օծանելիքի խանութից յուրաքանչյուր անգամ գողացել է 10.000 դրամ արժողության 5-ական սրվակ տղամարդու օծանելիք՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր: