Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ՔՀԳՎ եւ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ մայիսի 23-ին, ժամը 16.30-ին, Սեւան քաղաքի Գործարանային փողոցից ոստիկանության Սեւանի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Արթուր Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019թ. ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով եւ 22-ամյա Լեւոն Ա.-ին: