Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, մայիսի 23-ին հյուսիսարեւելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ։

Զորավարժության ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներ, զրահատանկային տեխնիկա եւ այլ ուժեր։ Ներդաշնակ գործողությունների շնորհիվ անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները, հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։

Ստորաբաժանումների գործողություններին հետեւել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասերի հրամանատարներ։