Թուրքիայի Հաքքարի նահանգի Դերեջիքի շրջանում թուրք զինվորական է սպանվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հաքքարիի Դերեջիքի շրջանի բարձրադիր վայրում նոր զորամասի շինարարության մասնակցող զինվորականների դեմ քուրդ զինյալները հարձակում են իրականացրել։

Հարձակման հետեւանքով սպանվել է թուրք զինվորականներից մեկը։