Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ ընթացող լսումներում։

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը փաստել է արդարադատության համակարգում արմատական լուրջ խնդիրների առկայության մասին։ Դրանց թվում են դատարանների հանդեպ անվստահությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, նիստերի ձգձգումը, քննության բանական ժամկետները չպահպանելը եւ այլն։ Այդ խնդիրների համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Խնդիրների մասին երկար տարիներ խոսել են, բայց չեն լուծել, նկատել է Արման Թաթոյանը։