Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի ղեկավարն ընդգծել է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարններին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: