Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած այթյունի հետեւանքով տուժել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ երեխա, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է Վիկտոր Հյուգո և Սալ փողոցների խաչմերուկում: Հաստատվել է անվտանգության պարագիծը: Ոստիկանությունը կոչ է անում խուսափել քաղաքի այդ տարածքում այցելություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: