Ֆրանիսայի Լիոն քաղաքի կենտրոնում՝ հացի փռի հարեւանությամբ, պայթել է ականապատ կապոց, հաղորդում է Progres թերթը:

Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը հացի փռի հարեւանությամբ հեծանիվով անցնելիս կապոց է նետել փողոցի վրա: Երկու րոպե անց այն պայթել է:

Թերթը նաեւ գրում է, որ կապոցում եղել են մեխեր, պտուտակներ եւ հեղույսներ (բոլտ), հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը որոտացել է Լիոնի կենտրոնում՝ հետիոտնային փողոցի վրա, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ: