ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորքի 1-ին նրբանցքի երկու տներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:29-ին:

Այրվել են տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 2 քմ) և մեկ այլ տան ննջասենյակը (մոտ 12 քմ)՝ ամբողջ գույքով, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ) և ջերմահարվել՝ հյուրասենյակի առաստաղը և գույքը՝ մասամբ (մոտ 2 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: