Տեսանյութից կադրը, որում, ենթադրաբար, Լիոնում պայթյունի հեղինակն է, ցուցադրվել է BFM հեռուստաալիքի եթերում: Նրա ինքնությունը դեռեւս հայտնի չէ:

Կադրերում երեւում է սեւ շապիկով եւ բաց գույնի շորտեր հագած տղամարդը, որը քայլում է՝ հեծանիվը կողքին: Բացի փողոցի տեսախցիկի վատ որակից, դիմագծերը հնարավոր չէ տեսնել մեծ մուգ ակնոցի, ինչպես նաեւ գլխարկի պատճառով:

Համաձայն ավելի վաղ տարածված տեղեկատվության՝ խոսքը վերաբերում է 30-35 տարեկան տղամարդուն: Այլ տվյալներ ԶԼՄ-ները չեն հրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: