Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ շրջանավարտները պարում են կառավարական առանձնատան բակում։ Լուսանկարը Փաշինյանը վերնագրել է՝ «Փարթին շարունակվում է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, կառավարական առանձնատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների մոտ 280 շրջանավարտների՝ Վերջին զանգի առիթով։