«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաեւ Արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը եւս  հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է այն հանգամանքը, որ Զեյնալյանին այդպես էլ  չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել դատարանները: Ճիշտ է, դատական համակարգը ենթակա չէ Արդարադատության նախարարությանը, բայց նախորդ բոլոր իշխանությունների օրոք դատավորները հլու-հնազանդ կատարել են գործադիրից իջեցված հրահանգները, չնայած դա չի եղել ԱՆ գործունեության արգասիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում