ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Գերմանիան առաջիկա տարիներին կավելացնի ռազմական ծախսերը: Այս մասին նա ասել է շաբաթ Welt am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա տարիներին Գերմանիան կավելացնի պաշտպանական ծախսերը: Նա, ինչպես եւ ՆԱՏՕ-ի մյուս բոլոր երկրները, խոստացել են անել», - ասել է Ստոլտենբերգը: «Համոզված եմ, որ ես կարող եմ ողջունել այս խոստման պահպանումը նաեւ Գերմանիայի հարեւան երկրների կողմից», - նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Spiegel Online-ը հաղորդել էր, որ ընթացիկ տարում Գերմանիայի ռազմական բյուջեն կկազմի ռեկորդային 47 մլրդ եվրո, ինչը համապատասխանում է Գերմանիայի ՀՆԱ-ի 1.35 տոկոսին:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա «կարեւոր ներդրում» է դաշինքի պաշտպանունակությունում:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով ռազմական ծախսերի ավելացման նպատակը դա ինչ-որ արհեստական թիվ չէ, այլ նպատակ, որն արտացոլում է ռազմական հնարավորությունների պահանջը:

«Խոսքն այն մասին չէ, որպեսզի բավարարենք ԱՄՆ նախագահ Թրամփին», - ասել է Ստելտենբերգը: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ծանր ժամանակներում զգալիորեն բարելավի ռազմական կարողությունները:

2014-ի սեպտեմբերին Ուելսում ՆԱՍՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել, որի համաձայն դաշինքի բոլոր երկրները պետք է 10 տարվա ընթացքում ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով ավելացնեն ռազմական ծախսերը: