Մեկ շաբաթում Էվերեստում միանգամից 8 մարդ է մահացել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Sun-ին:

Վերջին տվյալներով՝ նախօրեին իր վրանում  մահացել է 56-ամյա իռլանդացի Քեւին Հայնսը: Հնդկաստանից լեռնագնաց Նիհալ Բահվանը մահացել է հյուծվածությունից, իսկ ամերիկացի Դոնալդ Լին Քեշը մահացել է հիվանդանալուց հետո:

Որոշ լեռնագնացներ մահացել են լեռը բարձրանալու իրենց հերթին սպասելով:

Նշվում է, որ մի տղամարդ ընկել է բարձունքից եւ ներկայումս նրան որոնում են փրկարարները: