Գերմանացի կենսաբանները 2016-2018 թթ. ուսումնասիրել են Loango ազգային պարկում շիմպանզեների պահվածքը, հաղորդում է Nat-geo-ն:

Հավաքված նյութն ընդգրկում է հետազոտությունների 5000 ժամ, եւ այդ ընթացքում 38 դեպք է գրանցվել, երբ շիմպանզեները դուրս են եկել կրիաների վրա: Ավելի վաղ հաստատվել է, որ դիետայի համար շիմպանզեները փոքր կապիկների կամ սմբակավորների որս են անում: Կրիաների նկատմամբ նրանց հետաքրքրության մասին ոչինչ հայտնի չէր:

Կիրաների որսը միշտ տեղի է ունեցել չոր սեզոնին, եւ գիտնականները դրա հստակ պատճառը չգիտեն: Ենթադրվում է, որ դա բացատրվում է այդ շրջանում սողունների ակտիվության նվազեցմամբ:

Հատկապես զարմանալի է եղել այն դպեքը, երբ շիմպանզեն կերել է որսի միայն կեսը: Այն թաքցրել է ճյուղերի հետեւում, ապա վերձադարձել եւ առավոտյան մյուս մասը կերել. այդպես նրանք ցույց են տալիս իրենց գործողությունները ծրագրելու ունակությունը:

Գիտնականները նաեւ նշում են, որ բնական միջավայրում դժվար է ուսումնասիրել շիմպանզեներին, քանի որ նրանք խույս են տալիս մարդկանցից: Մոտ 5 տարի է պահանջվում, որպեսզի նրանք սովորեն մարդու ներկայությանը: