73-ամյա թոշակառու Մայք Ջոնսոնն էքսկուրսիոն խմբի հետ մեկնել էր Կրյուգերի ազգային պարկ: Նրանք այնտեղ ոչ մեծ ջրամբար էին նկատել եւ որոշել հետեւել: Իրենց ճանապարհորդությունների ժամանակ շատ բաներ էին տեսել, սակայն այս դեպքն առաջինն էր:

Մայքը որոշում է միացնել տեսախցիկն ու նկարահանել, հաղորդում է Nat-geo-ն:  

Նա տեսնում է, թե ինչպես է կոկորդիլոսը բռնում ջրայծի ոտքը: Մյուս ջրայծերը չեն կարողանում օգնել, սակայն չեն լքում տարածքը: Ջրայծը բավականին ուժեղ է գտնվում՝ փորձելով փախչել:

Հավաքելով ողջ էներգիան՝ ջրայծը փախչում է գիշատչից: Ինչ-ինչ պատճառով կոկորդիլոսը չի շարունակում հարձակումը: Արդյունքում ջրայծն ազատվում է, սակայն չի կարողանում հեռու գնալ, քանի որ ոտքը վնասվել էր: