Մեքսիկայի իշխանությունները այրված մեքենայում 5 այրված մարմին են գտել: Մեքենան հայտնաբերվել է Միչոականում՝ Ուրուապան եւ Լոս Ռեյես քաղաքների միջեւ:

Այրվող մեքենան հայտնաբերել են անցնող վարորդները եւ հայտնել ոստիկանությանը: Երեք մահացածները գտնվել են բեռնախցիկում, եւս երկուսը՝ սրահում:

Կատարվածից որոշ ժամանակ առաջ տվյալ շրջանում երկու քրեական խմբավորումների միջեւ փոխհրաձգություն էր իրականացվել, որի հետեւանքով 10 մարդ էր մահացել:

Նման դեպքերը հաճախակի են հանդիպում Մեքսիկայում: Ավելի վաղ գաղտնի գերեզմաններ էին հայտնաբերվել Հերրերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Որպես կանոն, մահածացները թմրամաֆիայի պատերազմների զոհեր են: