Բոստոնում սողունների պահման տարածքում անսովոր դեպք է տեղի ունեցել: Անակոնդան ձագ է ունեցել առանց արուի մասնակցության, հաղորդում է NDTV-ն:

Կենդանին ապրում է միայն էգերի շրջապատում, իսկ ձագերը ծնվել են պարթենոգենեզի արդյունքում: Դա հազվագյուտ դեպք է ողնաշարավորների համար: Ինչպես նշում են կենդանաբանները, դա երկրորդ գրանցված դեպքն է անակոնդաների շրջանում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն: 

Անակոնդան ժամանակակից համաշխարհային ֆաունայի ամենամեծ օձն է: Անակոնդայի մարմինը մոխրագույն-կանաչ է՝ մեծ կլոր կամ երկար հետքերով՝ շախմատային կարգով: Մարմնի կողքերում դեղին փոքր հետքեր են: Նման գույնը լավ թաքցնում է օձին, երբ այն թաքնվում է ջրում՝ ծածկված տերեւներով եւ ջրիմուռներով: Այն թունավոր չէ մարդու համար, սակայն ատամներից ստացված վնասվածքը կարող է ցավոտ լինել: