Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին: