Գիտնականները, որոնք մասնագիտացել են Հին Եգիպտոսի հետազոտություններում, վերջին պեղումների ժամանակ կարողացել են հայտնաբերել Գիզայի Մեծ բուրգի մուտքը, որն աշխարհի պահպանված հրաշալիքներից մեկն է, տեղեկացնում է Planet-today-ը։

Ավելի վաղ այդ մուտքը հետազոտողներին հայտնի չէր։ Փաստորեն այն մի ինչ-որ բավական մեծ խոռոչ է եւ գտնվում է բուրգի հյուսիսային մասում երկրի մակերեւույթից 56 ֆուտ վերեւ։ Դրա տակ մի քանի մետրի վրա բուրգի այսպես կոչված «ստորին մուտքն» է, որը փակված է քարով։ Իսկ վերեւում հայտնաբերված խոռոչը կարող է լինել «վերին մուտքը»։

Ներկայում գիտնականները նախատեսում են թույլտվություն ստանալ աշխատանքներ իրականացնելու համար, որոնք անհրաժեշտ են հայտնագործության հետագա ուսումնասիրման համար։

Նրանց խոսքով՝ նրանցից կպահանջվի ծակել քարե փակոցը, որտեղ գտնվում է հայտնաբերված մուտքը։ Իսկ հետո արդի տեսախցիկի օգնությամբ ուսումնասիրել գտնված խոռոչը։

Ինչպես կարծում է գիտական աշխատանքների ղեկավար Մեթյու Սիբսոնը, նոր մուտքի հայտնաբերումը կարող է էական ազդեցություն ունենալ նման շինությունների իսկական նշանակության մասին, որը բաց է առայսօր։

Գուցե գիտնականները ստիպված լինեն նորից գրել պատմությունը դրանց ստեղծման մասին։ Իսկ գուցե երեքհազարամյա գաղտնիքները դադարեն այդպիսին համարվել։