Առնվազն 10 մարդ տուժել է Թրենտոն քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) բարում հրաձգության պատճառով։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Նրա տվյալներով՝ հրաձգության մասին հեռախոսազանգը ստացվել է ոստիկանությունում ժամը 11.25-ին։ Երբ իրավապահ մարմինները եկել են դեպքի վայր, հայտնաբերել են, որ հինգ կին եւ հինգ տղամարդ վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժողներն ուղարկվել են հիվանդանոց։ Մի մարդ ծանր վիճակում է, նրան վիրահատել են։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/