Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանությունը պարզել է վարորդների եւ վիրավորների ինքնությունը. «Mercedes»-ը վարել է 23-ամյա Թադեւոս Ն.-ն, իսկ Hyundai Azera-ն վարել է ՌԴ քաղաքացի 46-ամյա Ջամալուդին Մութաեւը։ Վթարի հետեւանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդները, Թադեւոս Ն.-ի ուղեւոր 19-ամյա Աննա Բ.-ն, Ջ. Մութաեւի ուղեւորներ Սերժիկ Արզումանյանը եւ 64-ամյա Գարիկ Ա.-ն։

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Թադեւոս Ն.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի եւ Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։