North Inc ընկերությունը, որը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր Focals խելացի ակնոցը՝ նախատեսված լրացված իրականության հետ կապ հաստատելու համար, իր արտադրանքի համար ծրագրային ապահովում է թողարկել. այժմ North Focals AR ակնոցը կարող է պատկերել Google Fit եւ Google Slides ծառայությունների տվյալները, հաղորդում է Planet-today-ը:

Դրա համար բավական է սմարթֆոնում տեղադրել հատուկ հավելված:

«Ակտիվացրեք սինխրոնացումը Google Fit-ի հետ Focals հավելվածում եւ հետեւեք ձեր ամենօրյա եւ ամենշաբաթյա գրաֆիկներին, ինչպես նաեւ հետեւեք սրտի աշխատանքի ցուցանիշներին, որպեսզի սպորտով զբաղվելու ժամանակ չգերազանցեք ծանրաբեռնվածության մակարդակը», — գրում են North-ի ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է Google Slides ծառայությամբ ինտեգրմանը, ապա այն թույլ է տալիս ավելի տպավորիչ առավելություններ ստանալ, կարելի է օրինակ ցանկացած նշումներ եւ սլայդներ դիտել՝ նյութերը թերթելով կառավարման  հատուկ տարրով:

Բացի այդ գոյություն ունի ընդլայնում Google Chrome բրաուզերի համար՝ Focals Connect Chrome անվանումով, որը թույլ է տալիս բրաուզինգի ժամանակ օգտագործել ակնոցի առավելությունները: